Լրահոս

13.04.2021 10:48


Կոտայքում Hyundai Sonata-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կա վիրավոր

Կոտայքում Hyundai Sonata-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կա վիրավոր

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում Չարենցավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Էդգար Սիմոնյանը դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 68-ամյա Գրավիչ Դադյանի վարած բեռնատարի կցորդիչին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը