Աշխարհ

13.04.2021 21:45


Քանյե Ուեսթը պաշտոնապես պատասխանել է Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության միջնորդությանը` դատարանից խնդրելով 4 երեխաների համատեղ խնամակալության իրավունք․ Fox News

Քանյե Ուեսթը պաշտոնապես պատասխանել է Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության միջնորդությանը` դատարանից խնդրելով 4 երեխաների համատեղ խնամակալության իրավունք․ Fox News

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը պաշտոնապես պատասխանել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության միջնորդությանը, հաղորդում է Fox News-ը։

Yeezy բրենդի հիմնադիրն օրերս իրավական փաստաթղթեր է ներկայացրել դատարան․ իր հայտարարության մեջ ռեփերը դատարանին խնդրում է իրեն Քարդաշյանի հետ չորս երեխաների համատեղ իրավաբանական և ֆիզիկական խնամակալության թույլտվություն շնորհել։

Բացի այդ, Ուեսթը դատարանին խնդրել է չբավարարել կողմերից որևէ մեկի ներկայացրած ամուսնական աջակցության կամ դատական ծախսերի համար փոխհատուցման խնդրանքը։

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել դեռևս փետրվարին․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։ Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը