Մեկնաբանություն

14.04.2021 12:25


Թրքահպատակի անձնական օգտագործման նախկինները, մեկը՝ մեկից արատավոր

Թրքահպատակի անձնական օգտագործման նախկինները, մեկը՝ մեկից արատավոր

Եթե նախքան «տարօրինակ պատերազմը» և պատերազմի ընթացքում նիկոլ փաշինի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը կապիտուլյացիայից մոտ 10 օր անց նշանակվեց պաշտպանության նախարար, ապա պարզապես խորհրդական Արշակ Կարապետյանը նախօրեին «իրավունքի ուժով» նշանակվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ:

Թե՛ Վաղարշակը, թե՛ Արշակը ամենաիսկական նախկիններ են: Նրանցից առաջինը նախկինում էլի է եղել պաշտպանության նախարար, աչքի է ընկել 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո իշխանությունը զավթելուն նպատակաուղղված գործողություններով: Հետագայում վռնդվել է նախարարի պաշտոնից, ապա գեներալից ազտիճանազրկվել: «Թավշյա» հեղաշրջումից հետո, ինչպես հայտնի է, դարձել է նիկոլ փաշինի գլխավոր խորհրդականը, նորից «գեներալացվել», դե, հիմա էլ, գիտեք, գերված զինվորների ծնողներից գաղտագողի, պատերի վրայով թռնող ՊՆ աշխատակիցների ղեկավարն է:

Արշակ Կարապետյանը նույնպես զինվորական է՝ գեներալի ուսադիրներով, ոչ պակաս նախկին է ու, նկատենք, բավականին հայտնի: Չնայած, ինքը երևի կգերադասեր, որ անհայտ մնար:

Ի՞նչ է հայտնի թրքահպատակի կողմից ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանի մասին:

Ամենից առաջինը, հայտնի է, որ նա 2016թ. «ապրիլյան պատերազմից» առաջ եղել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը: Պատերազմից հետո, այն ռազմական պաշտոնյաներից է, որ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր ղեկավարած ստորաբաժանման վատ աշխատանքի ու թերացումների համար: Սխալն էլ հենց այն է, որ նման «գեներալներին» պարզապես պաշտոնից ազատելով են ժամանակին «պատժել»:

Պետք է ասել, որ այդքան թեթև գլուխը պատասխանատվությունից ազատելու դիմաց Արշակ Կարապետյանը լիովին վարձահատույց է եղել:

Մասնավորապես, սա այն անձն է, ավելի ճիշտ, այն եզակիներից է, որ այսպես կոչված՝ «մարտի 1-ի գործով» ցուցմունքներ է տվել 2008թ. մարտին պաշտոնավարած ՀՀ բարձրաստիճան պետական և ռազմական պաշտոնյաների դեմ: Այդ շինծու և փուչիկ գործը, գիտեք, օրերս «պայթեց», չնայած, կոնկրետ Արշակ Կարապետյանի ցուցմունքները ավելի վաղ էին «պայթել», համենայն դեպս, այն, ինչ հայտնի էր դարձել ու շրջանառվել էր մամուլում, սույն «գեներալի» վկայություններից, պարզվեց կա՛մ թերի ու ոչինչ չնշանակող տվյալներ են, կա՛մ պարզապես փչոց:

Բայց դա չխանգարեց, որ Արշակ Կարապետյանն իր ցուցմունք տալը շահեկան «գնով» վաճառի թրքահպատակ նիկոլ փաշինին: Գնումը կատարվեց, և Արշակ Կարապետյանը նշանակվեց նիկոլ փաշինի խորհրդական:

Իսկ հիմա էլ, արդեն սահուն գործուղվեց ԳՇ: Հասկանալի է, որ նրա առաջադրանք-միսիան Հայոց բանակի մնացորդների ոչնչացումն է՝ նիկոլ փաշինի հանձնարարականներով ու ծրագրով: Հասկանալի է, որ Արցախն Ալիևին հանձնած, իսկ Հայաստանն Էրդողանին հանձնող նիկոլ փաշինի համար Հայոց բանակը, նույնիսկ իր ներկայիս վիճակում որոշակի խոչընդոտ է: Ինչևէ, չշեղվենք այս հրապարակման հիմնական կերպարից՝ Արշակ Կարապետյանից, որը, պարզվում է, այլ «նվաճումներ» էլ ունի:

Մասնավորապես, կան հրապարակումներ ու հրապարակված փաստաթղթեր, որոնց համաձայն, Արշակ Կարապետյանը նախ, կապ է ունեցել 1999-ին հիմնադրված «Էլկոմպ» ընկերության հետ, որն զբաղվել է անվտանգության համակարգերի բիզնեսով: Ավելին, այդ ընկերության խոշոր բաժնետեր է Արշակ Կարապետյանի կինը՝ Ռոզա Կարապետյանը: Մյուս մանրամասնություններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքիր. այն բանից հետո, երբ Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, անմիջապես հանվել է նրա կնոջը պատկանող հիշյալ ընկերության դեմ պետական գնումների մասնակցելու վերաբերյալ բողոքը, իսկ 2019-ին արդեն այդ ընկերությունը մատակարարման 4 պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ:

Նման դեպքերում ասում են՝ առկա է կոռուպցիոն ռիսկ: Իսկ, օրինակ, նիկոլ փաշինը, «ընդդիմադիր-օրիորդ» ժամանակներում անպայման կճվճվար ԱԺ ամբիոնից՝ խայտառակությո՜ւն, թալանո՜ւմ են, կոռուպցիա՜ է, և նման բաներ:

Հատկանշականն այն է, որ իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարող, իբրև թե նախկիններին չհանդուրժող նիկոլ փաշինը լավ էլ հաշտ-համերաշխ է թե՛ կոռուպցիայի հետ, թե՛ որոշակի նախկինների: Ավելին, նա ձևավորել է իր անձնական օգտագործման՝ մեկը մյուսից արատավոր նախկինների պահունակը, որտեղից սրան կամ նրան պետք եկած ժամանակ վերցնում է և օգտագործում իր այս կամ այն թրքահոտ ծրագիրը իրականացնելու ընթացքում: Կապ չունի դա, ասենք, Դավիթ Տոնոյա՞նն է, Վաղարշա՞կը, Արշա՞կը, Արտա՞կը, թե՞ ասենք, գլխավոր դատախազ համարվողը...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը