Լրահոս

14.04.2021 14:23


Արտաշատում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու «06»-ը, բժիշկները պայքարում են ոստիկանության 4 վիրավոր ծառայողների կյանքի համար

Արտաշատում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու «06»-ը, բժիշկները պայքարում են ոստիկանության 4 վիրավոր ծառայողների կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Vento և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ոստիկաններն ու օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ բոլոր վիրավորները եղել են ոստիկանության համազգեստով։

Նրանք ծառայում են ՀՀ ոստիկանության Ոստիկանության Զորքերի 1033 զորամասում։

Այս խորագրի վերջին նյութերը