Մեկնաբանություն

15.04.2021 14:45


Ծայթանձն քաղաքական դիակների ողորմելի օվացիան

Ծայթանձն քաղաքական դիակների ողորմելի օվացիան

Հայաստանի խորհրդարանի շենքում ու նիստերի դահլիճում առժամանակ բնավորված «թուրքական քայլերգ» խմբոնի լկտիությունն ու ցինիզմը ապիլի 14-ին հասան իրենց գագաթնակետին: Ծայթանձն քաղաքական դիակները հոտնկայս օվացիայով ողջունեցին... ո՛ւմ և ի՛նչը:

Այո՛, թրքահպատակի ուսապարկերը բուռն, որոտընդոստ ու հոտնկայս ծափահարություններով ողջունեցին ուսապարկատիրոջը՝ վարչաղետ նիկոլ փաշինին: Վերջինս հերթական ճղճղան, ստերով լցոնված ու հիստերիկ ելույթն ունեցավ ԱԺ ամբիոնից: Հուսանք՝ վերջինը: Չնայած, մի շտկում արժե անել. դա հերթական ելույթ չէր, ինչպես նշեցինք, այլ՝ առանձնահատուկ:

Դա ելույթ էլ չէր, մեծ հաշվով:

Դա սեփական քաղաքական մահախոսականն էր, յուրօրինակ դամբանական: Իսկ հոտնկայս ծափահարող «թուրքական քայլերգի» մանդատակիրները այդպիսով ամրագրեցին իրենց քաղաքական վախճանն ու սեփական ոչնչությունը: Եվ, ինչպես բոլոր դատարկ բաները, իրենց վերջնական վախճանը նրանք արձանագրեցին աղմկոտ արարով:

Սրտխառնուք հարուցող այդ տեսարանի խորապատկերում նույնիսկ էական չէ, թե ինչ կամ ինչի մասին էր կաղկանձում թուրքական գորշ գայլի տակ կզած խառնածին ու ցեղազուրկ дворняжка-ն:

Դա ավելին էր, քան հայկական զույգ պետություններն ու ժողովրդին աղետի մատնած, թշնամուն ընդառաջ՝ պատերազմի վերսկսումն արագացրած, Հայոց բանակը կործանման տարած, հազարավոր հայորդիների մահվան մատնած, տասնյակ հազարավոր ընտանիքների դժբախտության մեջ նետած, տասնյակ հազարավորների հայրենազրկման մատնած, վերջնարդյունքում՝ թշնամու առաջ նվաստացած ու բերանքսիվայր կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրած, դրանից հետո՝ թշնամու մուղամի տակ սողացող ստահակի ելույթը:

Դա անդառնալիության ամենավերջին կետն էր, որից հետո չի՛ կարող ու չպետք է որևէ ներում լինի ո՛չ նիկոլ փաշինին, ո՛չ նրան հոտընկայս ծափահարած արյունարբու կլոուններից որևէ մեկին:

Հայ ազգի դեմ պատերազմական հանցանք գործած, մեր պետական և ազգային շահերը տրորտակ նետած ու, մեծ հաշվով՝ պետական դավաճանության մեղադրանքով քրեական հետապնդման արժանի նիկոլ փաշինը, իհարկե, ծով ցինիզմ ունի, որպեսզի իր իսկ ջանքերով ձևավորված ողբերգական ու արնաշաղախ իրավիճակում խոսի... Արցախի ու Հայաստանի ապագայից:

Արցախը թշնամուն հանձնածը, Շուշին ալիևին նվիրողը, առհասարակ, Հայաստանի ապագան մահացու հարցականի տակ դրած սուբյեկտը խոսում է... ապագայից:

Ինչպիսին էլ լինի այդ ապագան, այնտեղ չպիտի լինի որևէ նիկոլ փաշին ու նրան հոտնկայս որևէ ծափահարող: Քանի դեռ կա նիկոլ փաշինը, քանի դեռ կան նրան ծափահարող խամաճիկները, Հայաստանը չունի որևէ ապագա:

Ծայթանձն (հերձվածող) քաղաքական դիակներից մահաբացիլ ժանտահոտ է փչում: Ապրիլի 14-ին ցուցադրված ցինիզմի ժայթքումն ավելին էր, քան նիկոլ փաշինին հոտնկայս ծափահարելը: Դա բացարձակ անարգանք ու արհամարհանք է նրանց իսկ ապիկարության հետևանքով զոհված մեր հազարավոր տղաների հիշատակի, տասնյակ հազարավոր ծնողների ու հարազատների սգի ու վշտի հանդեպ:

Կապիտուլյանտ նիկոլ փաշինին ուղղված հոտնկայս ծափահարության եղկելի տեսարանին թերևս մեկ-երկու դետալ էր պակասում. օսմանական ֆեսեր՝ դրանց հակահայ գլխներին, և թուրքական ու ադրբեջանական դրոշակներ՝ Հայոց բանակի զինվորների արյամբ շաղախված դրանց պիղծ ձեռքերում:

Սրանք քաղաքական դիակներ են: Եվ այդ քաղաքական դիակներին քաղաքական դիահերձարան չուղարկելը առնվազն կնշանակի օգնել դրանց, որ հասնեն Հայաստանի գլխին մի ծանր տապանաքար շրմփացնելու իրենց նենգ նպատակին:

«Հաղթելու ենք» թմրափիարով Արցախն ու Հայաստանը կործանման ու խայտառակ պարտության տարած նիկոլ փաշինին ու իր ուսապարկերին որ մնա, ապագայի մասին կռավոցներով վերջնականապես կթաղեն ապագան էլ, անցյալն էլ, ամեն ինչ:

Իսկ ինչ պետք է հուշի քաղաքական դիակների այդ ծափահարային ողորմելի «հրավառությունը»:

Ապիկարության այդ ցույցը պետք է վերջնականապես հուշի, որ նիկոլ փաշինի կողմից ասպարեզ նետված «արտահերթ ընտրությունները» ճահճային ու կործանման տանող ծուղակ են, որի նպատակներից մեկը հենց հնարավոր ուժերի ջլատումն է՝ վերարտադրվելու և Հայաստանի վերջնական կործանման իրենց թուրքական հանձնարարականի իրականացման նպատակով:

Ցինիզմի ու լկտիության այդ ցույցը Հայաստանի ու հայության բոլոր ազգային ուժերին, կարծում ենք, պետք է հուշի ու նաև խթանի, որպեսզի միավորվեն ու միավորեն իրենց բոլոր հնարավորությունները՝ միա՛կ օրակարգային հարցը լուծելու, սրանց իշխանությունից ու քաղաքական ասպարեզից հեռացնելու համար՝ պետական դավաճանության մեղադրանքով դատի ու անխուսափելի դատաստանի ենթարկելու հեռանկարով: Սա՛ պետք է լինի Հայաստանի ու հայության թշնամի նիկոլ փաշինների միակ ապագան:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը