Աշխարհ

20.04.2021 22:20


Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով 153-րդն է

Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով 153-րդն է

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։

Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 153-րդ տեղը։ 2020-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 154-րդ տեղը, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019թթ. 157-րդ հորիզոնականը։

Նշվել է, որ Թուրքիայում ավելացել է գրաքննությունը հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ, իսկ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում կիրառվող սահմանափակումների առկայությամբ ավելի է վտանգվում մամուլի վիճակը։

Չնայած Թուրքիան նախորդ տարվա համեմատությամբ 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը, սակայն շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրը։

Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան, 2-րդը՝ Ֆինլանդիան, իսկ 3-րդը՝ Դանիան։ Այդ երկրներում մամուլի ազատությունը գտնվում է ամենաբարձր բարձր մակարդակի վրա։ Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 167-րդ։ Վերջին՝ 180-րդ տեղում հանգրվանել է Հյուսիսային Կորեան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը