Աշխարհ

21.04.2021 10:42


101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր. Ալիև

101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,-ասել է Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությունը, Ալիևը հավելել է, որ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»:

Բացի այդ, Ալիևը նշել է, որ «Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը