Լրահոս

23.04.2021 10:43


Երևանում բախվել են Mazda-ն, Ford-ն ու Nissan-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է

Երևանում բախվել են Mazda-ն, Ford-ն ու Nissan-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է

Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-ամյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վարորդներից Դ. Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։

Այս խորագրի վերջին նյութերը