Աշխարհ

26.04.2021 22:00


Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ուժեղացնում է անվտանգությունը Բայդենի ուղերձից հետո

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ուժեղացնում է անվտանգությունը Բայդենի ուղերձից հետո

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Sputnik» գործակալությունը:

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն ու հյուպատոսությունը հայտարարել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինեն ապրիլի 26-ին և 27-ին, քանի որ բողոքի ակցիաների անցկացման հավանականություն կա:

Ոստիկանության աշխատակիցներն ազատում են ԱՄՆ դիվանագիտական առաքելության վարչական շենքերի հարակից տարածքները: Լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է:

Այս խորագրի վերջին նյութերը