Աշխարհ

28.04.2021 12:33


Մայամիի օդանավակայանում ուղևորները ծեծկռտուք են սարքել օդանավում տեղերի անբավարարության պատճառով (տեսանյութ)

Մայամիի օդանավակայանում ուղևորները ծեծկռտուք են սարքել օդանավում տեղերի անբավարարության պատճառով (տեսանյութ)

ԱՄՆ Մայամի քաղաքի միջազգային օդանավակայանում ուղևորները զանգվածային ծեծռտուք են սարքել ինքնաթիռում տեղերի անբավարարության պատճառով:

Ինչպես փոխանցում է New York Post-ը, վիճաբանությունը սկսվել է, երբ 4 երիտասարդ սպասելիս են եղել American Airlines ընկերության օդանավին, որը չվերթի էր պարտրաստվում:

Նշվում է, որ օդանավում միայն երեք ազատ տեղ է եղել, ինչն էլ կռվի պատճառ է դարձել: Ավիաընկերության ներկայացուցիչն ուղևորներին առաջարկել է սպասել մյուս ինքնաթիռին կամ նրանցից մեկը պետք է սպասեր, երեքը` թռչեին:

Ինչ-որ պահի երիտասարդները կռվի են բռնվել այդ չվերթի այլ ուղևորների հետ, որոնք կանգնած էին գրանցման տաղավարի մոտ: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկու խումբ մարդիկ հարվածներ հասցնում միմյանց:

Աղբյուրի տվյալներով` ծեծռկռտուքը հրահրած երիտասարդներից մեկին բերման են ենթարկել, մյուս երեքը հետախուզման մեջ են գտնվում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը