Մեկնաբանություն

03.05.2021 13:14


Ինչո՞ւ էին թուրքերին անհրաժեշտ հազարավոր զոհերը, Ալիևին՝ Շուշին, Նիկոլին՝ սուտը

Ինչո՞ւ էին թուրքերին անհրաժեշտ հազարավոր զոհերը, Ալիևին՝ Շուշին, Նիկոլին՝ սուտը

Արցախյան 2–րդ պատերազմը կատաստրոֆիկ ավարտ ունեցավ մեզ համար։ Այլ բան չէր էլ կարող լինել Նիկոլ Փաշինյանի վարչապետության դեպքում։

Նիկոլ–վարչապետով հնարավոր չէր խուսափել պատերազմից և հնարավոր չէր կապիտուլյացիայի չենթարկվել այդ պատերազմում։ Նա տապալեց բանակցային գործընթացը, ստեղծեց բոլոր պայմանները պատերազմի համար, ամեն ինչ արեց, որպեսզի կանոնավոր բանակը վերածվի էրատոների ջոկատների, ստեց այնքան, մինչև կորցրեցինք Արցախի պետականությունը, ընկավ Շուշին և հարցականի տակ հայտնվեց Հայաստանի անվտանգությունը։

Նիկոլը մի շատ մեծ դավաճանական քայլի գնաց։ Նա ոչ միայն պարտության տարավ մեզ, այլ նաև դե ֆակտո վերացրեց հայկական բանակը։ Նիկոլին հազարավոր զոհերը պետք էին, որպեսզի կարողանա այսօր լկտիաբար հայտարարել, թե բա ապագա կա։

Թուրքերին մեր հազարավոր զոհերը պետք էին, որպեսզի «հայկական բանակ» գործոնն այս տարածաշրջանում վերանա, մեր բանակի լեգիտիմությունը զրոյանա ու մարդիկ երես թեքեն Հայաստանից որպես պետություն։

Թուրքիան կռվի մեջ մտնելու հնարավորություն ստացավ ռուսական աշխարհքաղաքական կենսական շահերի տարածքում բացառապես Նիկոլի վարած քաղաքականության շնորհիվ։ Նպատակը՝ ռուսական գործոնը մեր տարածաշրջանից վերացնելն ու այն թուրքական տիրապետության տակ մտցնելն է։

Նիկոլը գիտակցաբար ուղարկում էր երեխեքին թուրքական բայրաքթարների տակ, որպեսզի համատարած վախ մտցնի հայ ժողովրդի մոտ, նաև՝ ատելություն սեփական պետության ու բանակի նկատմամբ։ Դա ձեռնտու էր բացառապես Թուրքիային, որը գլխավորապես Սյունիքի համար է մտել այս կռվի մեջ։

Ալիևին պետք էր Արցախի մեծ մասն ու հատկապես Շուշին, որպեսզի ադրբեջանցիներին ծախելու բան ունենա և հավերժացնի իր իշխանությունը։ Ալիևը Նիկոլից ստացավ Շուշին։

Հիմա Թուրքիան սպասում է Նիկոլի մյուս նվերին՝ Սյունիքին։ Երբ Նիկոլն ասում է՝ «Ապագա կա» և ստանում ուսապարկերի ծափահարությունները, թուրքական ապագայի մասին է խոսում։ «Ապագա կա»–ն նիկոլական ստերի քաղաքականության շարունակությունն է։ Մի քանի տարի առաջ ասում էր՝ «Ելք կա» ու մտավ խորհրդարան՝ որոշ ժամանակ անց ելք–նահանջ–կապիտուլյացիա ապահովելով մեր զորքերի համար։

Հիմա ասում է՝ «Ապագա կա», ինչը նիկոլենց կողմից հնչում է որպես չարագուշակ կարգախոս Հայաստանի համար։

Հայաստանն, իրոք, ունի ապագա, բայց առանց Նիկոլի և իր ուսապարկերի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը