Լրահոս

04.05.2021 13:24


Հայանիստ գյուղի դպրոցի 300-ից ավելի աշակերտներ դասապրոցեսն անցկացնում են դրսում. եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ամիսներ անց դպրոցը վերածվելու է ավերակների

Հայանիստ գյուղի դպրոցի 300-ից ավելի աշակերտներ դասապրոցեսն անցկացնում են դրսում. եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ամիսներ անց դպրոցը վերածվելու է ավերակների

Արդեն 20 օրից ավելի է, արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասապրոցեսն անցկացնում են բացօթյա տարածքում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել է։

Այսօր՝ մայիսի 4-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանն ասում էր. «Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով տանիքը պոկվեց ու թափվեց։ Միակ սփոփանքը նա էր, որ տուժածներ չեղան, բայց դպրոցը միլիոնների վնաս է կրել։ Հաջորդ օրն անձրևն իր սև գործն արեց. 3-րդ հարկից ստիպված իջել ենք մյուս հարկեր և դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում ենք դասերն անցկացնում։ Մինչ այդ, սակայն, 3 օր հեռավար անցկացրեցինք, սակայն նպատակահարմար գտանք՝ ավելի լավ է դրսում, քան հեռավար։ Դիմել ենք մարզպետարան, որտեղից էլ դիմել ենք կառավարություն։ Վստահ ենք, որ կառավարությունը կարճ ժամանակում կֆինանսավորի դպրոցի ոչ միայն տանիքի, այլև ողջ շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ունի 300-ից ավելի աշակերտ, անգամ հարակից գյուղերից ու Երևանից են այստեղ աշակերտներ ընդունվել»։

Անգամ այդ պայմաններում չեն դադարեցրել դասապրոցեսը, ու իրենք հույսով-հավատով երեխաներին բերում են դպրոց՝ վստահ լինելով, որ կարճ ժամանակում դպրոցում կսկսվի շինարարական եռուզեռ։

Այս խորագրի վերջին նյութերը