Աշխարհ

05.05.2021 14:29


Ստամբուլում ծովում հայտնաբերվել է ադրբեջանցի ակտիվիստի դին

Ստամբուլում ծովում հայտնաբերվել է ադրբեջանցի ակտիվիստի դին

Ստամբուլում մահացած են հայտնաբերել ադրբեջանցի հասարակական ակտիվիստ, խղճի նախկին բանտարկյալ Բայրամ Մամեդովին:

Այս մասին հայտնում է Minval.az կայքը` հղում անելով վերջինիս հարազատներին: Ակտիվիստի մարմինը հայտնաբերվել է ծովում:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն` Բայրամ Մամեդովի մասին լուր չի եղել երկու օր շարունակ: Երեկ հարազատները սկսել էին որոնել նրան: Նույն օրը երեկոյան նրա մարմինը հայտնաբերվել է ծովում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը