Աշխարհ

10.05.2021 20:50


«Դու վառ օրինակ ես մեր դուստրերի համար»․ Դուեյն Ջոնսոնը Մայրերի օրվա առթիվ շնորհավորել է հայազգի կնոջը՝ Լորեն Հաշյանին (լուսանկար)

«Դու վառ օրինակ ես մեր դուստրերի համար»․ Դուեյն Ջոնսոնը Մայրերի օրվա առթիվ շնորհավորել է հայազգի կնոջը՝ Լորեն Հաշյանին (լուսանկար)

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Մայրերի օրվա առթիվ Instagram-ում գեղեցիկ գրառմամբ շնորհավորել է կնոջը՝ ամերիկահայ Լորեն Հաշյանին, գրում է People-ը։

«Լորենը, անկասկած, աշխարհում ամենաբարի, ջերմ և ամենաերջանիկ (և ամենահաստատուն) մարդն է (կհամաձայնեն բոլորը, ովքեր ճանաչում են նրան)»,-գրել է Ջոնսոնը:

Բացի այդ, շնորհակալություն հայտնելով 36-ամյա Հաշյանին՝ աստղը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել։

«Դու վառ օրինակ ես մեր դուստրերի համար, որոնց՝ քո հանդեպ սերն ու նվիրվածությունն անսահման է։ Շնորհավոր Մայրերի օրը»,-եզրափակել է կինոաստղը։

Նշենք, որ դերասանը 3 դուստր ունի: Ավագը՝ Ալեքսանդրան, ծնվել է 2001 թվականին՝ Դենի Գարսիայի հետ առաջին ամուսնությունից: Մյուս երկու աղջիկները նրա երկրորդ կնոջից՝ Լորեն Հաշյանից են, որի հետ Ջոնսոնն ապրում է 9 տարի: 2019թ. դեկտեմբերին զույգն ամուսնացել է Հավայիներում:

Dwayne Johnson Calls Wife Lauren Hashian a 'Shining Example to Our  Daughters' in Mother's Day Tribute

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը