Լրահոս

10.05.2021 16:16


Հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում

Հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում

Մայիսի 10-ին, ժամը 12։42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օձուն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։08-ին, մարվել՝ 13։30-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և գույք՝ մասնակի։

Այս խորագրի վերջին նյութերը