Մեկնաբանություն

18.05.2021 10:24


Նիկոլի ոչ լեգիտիմության հետևանքները

Նիկոլի ոչ լեգիտիմության հետևանքները

Հայաստանի սահմաններում տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմության հետևանք է։ Հանցավոր անգործությունը և ճչացող դիլետանտիզմը ևս հիմք են տվել, որպեսզի ադրբեջանցիները լկտիանան, սակայն մեր խնդիրների գլխավոր պատճառը վարչապետի աթոռը զբաղեցնողի լեգիտիմության սուր դեֆիցիտն է։ Ընդորում՝ ներքին ու արտաքին լեգիտիմության դեֆիցիտը։

2020–ի նոյեմբերի 9–ից, այսինքն՝ հետո, Նիկոլն արդեն լեգիտիմ չէր։ Նա կա՛մ պետք է ինքնսպան լիներ կապիտուլյացիայից հետո, կա՛մ հրաժարական տար ու կորեր քաղաքական դաշտից, կա՛մ հեռացվեր հանրային–քաղաքական ճնշման տակ։

Նիկոլն, ինչպես հայտնի է, ինքնասպան չեղավ։ Նա փախավ-մտավ ծակը ու սկսեց ճվճվալ այնտեղից։ Հետո երբ մի քիչ հանդարտվեցին կրքերը, տառականի պես դուրս եկավ շրիշակի տակից։ Նա նաև հրաժարական չտվեց։ Իր ուսապարկերը չնախաձեռնեցին իրենց պարտված առաջնորդի հեռացումը։ Հասարակական–քաղաքական ճնշումն էլ ինչ–ինչ պատճառներով շեղվեց իր բուն ուղղությունից։

Արդյունքն այն է, որ Հայաստանն աշխարհին ներկայանում է պարտության դեմքով։ Ալիևը նվաստացնում է ու փչացնում Նիկոլին և այդպիսով նաև Հայաստանին, քանզի Հայաստանը նրա համար վիզը ծուռ Նիկոլն է։

Բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլը թույլ է և հեռացող։ Դրա համար էլ օգտվում են նրա թուլությունից կամ էլ նրա հետ բան չեն պայմանավորվում, որովհետև գիտեն, որ հեռացող է։

Նիկոլը լեգիտիմ չէ ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Մեր դաշնակից, բարեկամ ու գործընկեր երկրները ոչ լեգիտիմ են համարում Նիկոլին։ Այդ ոչ լեգիտիմությունից օգտվում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ մխրճվելով Հայաստանի սահմաններից ներս։

Ու քանի դեռ Հայաստանում իշխանության է ներքին ու արտաքին լեգիտիմությունից զուրկ անձը, Հայաստանն անընդհատ պարտվելու է և շարունակելու է սեղմվել։ Միայն քաղաքական լեգիտիմությամբ օժտված և կոմպետենտ իշխանության դեպքում մեր սահմանները կլինեն պաշտպանված, իսկ խաղաղությունը՝ արժանապատիվ ու արդարացի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը