Լրահոս

18.05.2021 18:08


Հրդեհ Պուշկին-Սարյան խաչմերուկի եռահարկ շենքում․ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ (տեսանյութ)

Հրդեհ Պուշկին-Սարյան խաչմերուկի եռահարկ շենքում․ հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ (տեսանյութ)

Այսօր, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Այս խորագրի վերջին նյութերը