Մեկնաբանություն

20.05.2021 09:57


Փաշինյանը լուծարում է Հայաստանի Հանրապետությունը

Փաշինյանը լուծարում է Հայաստանի Հանրապետությունը

Հիշո՞ւմ եք, թե ինչ բառ էին սիրում հաճախ օգտագործել տարիներ շարունակ «քաղաքացիական ակԾիվիստ» աշխատողները, որոնք հետագայում դարձան «թավշյա» տղաներ ու աչոնիկներ։ Այդ բառն «ինքնիշխանությունն» էր։ Ինքնիշխանությունը սրանք դարձրել էին կրոն ու մոլեռանդորեն այն արտասանում էին։

Ինքնիշխանություն ասելով նկատի ունեին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումն ու Արևմուտքի, իսկ իրականում՝ Թուրքիայի տակ պառկելը։ Իշխանության գալուց հետո հենց այդպիսի ինքնիշխանություն էլ ապահովեցին՝ Արցախի պետականությունը ոչնչացնելով, Մոսկվայի չուլանում հայտնվելով ու Հայաստանի գոյությունը հարցականի տակ դնելով։

Ինքնիշխանությունից խոսում էր նաև գլխավոր «թավշիկուսը»՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա մինչև վարչապետ դառնալն առաջարկում էր ՀՀ–ն դուրս բերել ԵԱՏՄ–ից ու պայքարում էր ՀԱՊԿ–ի դեմ։ Նա հակառուսական, այսինքն՝ թուրքամետ քարոզի առաջամարտիկներից էր։

Վարչապետ դառնալուն պես Նիկոլը հավատարմության երդում տվեց ԵԱՏՄ–ին, բայց կատարեց այն, ինչի համար բերվել էր իշխանության՝ ախատեց ՀԱՊԿ–ի ու հայ–ռուսական հարաբերությունների դեմ։

Նիկոլի ներքին ու արտաքին քաղաքականությունը բերեց մի վիճակի, որ հիմա ՀՀ ինքնիշխանությունից փշրանքներ են մնացել։ Եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մյուս երկրների հավաքականների հետ չխաղա, ապա չենք իմանա, որ անկախ պետություն ենք։

Նիկոլն այժմ Հայաստանը դարձրել է 100 տոկոսով այլ՝ թեկուզև դաշնակից երկրից կախված։ Նիկոլը լուծարել է Հայաստանի Հանրապետությունը։

Դատե՛ք ինքներդ․ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, իսկ Նիկոլը ․․․ դիմել է ՀԱՊԿ–ին ու շարունակել հեռախոսազանգախեղդ անել Պուտինին։ Կադրեր են հայտնվում և պարզվում է, որ ադրբեջանցիները քացով լարում են հայ զինվորներին։

ՀՀ–ն իր սահմանները չի պաշտպանում, բայց ուզում է, որ դա անի ՀԱՊԿ–ը, Մոսկվան, մյուսները։ Բա ո՞ւր մնացին ինքնիշխանության մասին ճամարտակությունները, ճվճվոցները, գոռգոռոցները։

Նիկոլը լուծարել է ՀՀ–ն՝ գործընթացը սկսելով մեր բանակի լուծարումից։ Փուչիկ–գեներալներ Արտակ Դավթյանը ու Վաղարշակ Հարությունյանը բանակի լուծարային հանձնաժողովի համանախագահներն են։ Նիկոլը՝ ՀՀ–ինը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը