Աշխարհ

24.05.2021 22:32


Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ

Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ

Գիտնականներն արձանագրել են Արեգակի ակտիվության կտրուկ աճ և Երկրի վրա կանխատեսում են մագնիսական փոթորիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան:

Նշվում է, որ մայիսի 22-ին և 23-ին տեղի է ունեցել 17 ժայթքում, դրանց մի մասն ուղեկցվել է արեգակնային նյութերի արտանետումներով միջմոլորակային տարածք, այդ թվում՝ դեպի Երկիր: Մասնագետների հաշվարկով, արտանետված զանգվածի առաջին շփումը Երկրի հետ տեղի կունենա մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին: Դա կհանգեցնի առաջին մագնիսական դաշտի խանգարումների: Արտանետման ամենախիտ զանգվածը մեր մոլորակ կհասնի մայիսի 26-ի առավոտյան՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 04:00-ին: Այդ ժամանակ կանխատեսվում են առաջին մագնիսական փոթորիկները, որոնք կտևեն 3-6 ժամ: Ընդհանուր առմամբ, մագնիսական դաշտի խանգարումները կարող են պահպանվել մինչև մայիսի 27-ը, որից հետո սպասվում է կայունացում:

Այս խորագրի վերջին նյութերը