Աշխարհ

25.05.2021 14:01


Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները

Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները

Վրաստանի կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ՝ հունիսի 1-ից կբացվեն Վրաստանի ցամաքային սահմանները: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Մասնավորապես, հնարավոր կլինի հատել սահմանը պատվաստումների ամբողջական փաստաթղթերով և բացասական ՊՇՌ թեստով: Բացի այդ, վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված ՊՇՌ թեստի միջոցով մարդիկ կարող են հատել Վրաստանի ցամաքային սահմանը, սակայն այս դեպքում Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են կրկնել թեստը հաջորդ 72 ժամվա ընթացքում: Բոլոր այցելուներին խորհուրդ է տրվում ունենալ առողջության ապահովագրություն, որը ներառում է նաև կորոնավիրուսին վերաբերող դեպքերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը