Քաղաքական

26.05.2021 15:52


Փոխնախարարը լրագրողին է «դեմ տվել» հորը՝ իբրև մի խեղճ, հալածված առևտրականի

Փոխնախարարը լրագրողին է «դեմ տվել» հորը՝ իբրև մի խեղճ, հալածված առևտրականի

Yerkir.am-ը գրում է․ «Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ծիծաղելի վիճակում է հայտնվել։ Սևանցիները ծաղրում են փոխնախարարին և նրա հորը՝ Սևանի շուկայի տնօրեն Աղվան Գրիգորյանին։ Պարզվում է՝ օրերս իշխանական FreeNews լրատվամիջոցը, առաջիկա ընտրությունների համատեքստում, «ազատ» սոցհարցում է անցկացրել Սևանում, իսկ ավելի կոնկրետ՝ արդարադատության փոխնախարարի հոր շուկայի մերձակայքում, հարցվողներն էլ հիմնականում շուկայի աշխատակիցներն են։ Սկզբում փոխնախարարի հայրը նախատում է լրագրողին՝ «ինչի՞ համար եք հարցնում», լրագրողն էլ, թե՝ «քաղաքացիների կարծիքը մեզ համար կարևոր ա»։ Այսպես սկսվում է էժանագին մի ներկայացում։

Իսկ իրականում՝ ե՛ւ լրագրողը, ե՛ւ հարցվողը բացահայտ խաբում են քաղաքացիներին՝ ձևացնելով, թե տվյալ անձը պատահական անցորդ է, մի խեղճ, հալածված գյուղացի առևտրական։ «Ձեր դարդից մենք 9 էրեխեքով գնացե, ընգել ենք Ռուսաստանի քուչեքը»,- լալահառաչ ճվճվում է փոխնախարարի փարիսեցի հայրը, իսկ նրա՝ 30 արծաթի դիմաց ուրացող վարձու աշխատողները, տնօրենին քծնելու համար, կողքից անհասկանալի ձայներ են արձակում, ինչ-որ բաներ վանկարկում։

Այս էժանագին ներկայացումը փաստ է մի իրողության, որ աջակիցների սովի պայմաններում իշխանական պաշտոնյաներն անգամ իրենց ծնողներին, խնամի-ծանոթ-բարեկամներին են ներգրավում Փաշինյանի «մեռած» ռեյտինգը բարձրացնելու գործում»։

Այս խորագրի վերջին նյութերը