Մեկնաբանություն

30.05.2021 10:38


Մի 30 կուսակցություն, բայց շատ կոնկրետ երկընտրանք. Հայաստան կամ ... մահ

Մի 30 կուսակցություն, բայց շատ կոնկրետ երկընտրանք. Հայաստան կամ ... մահ

Եթե ոչ՝ բոլորը, ապա շատերը՝ հաստա՛տ, նկատել են, որ Կենտրոնական ընտրահանձնաժողով 27 կուսակցություն ու դաշինք հայտ է ներկայացրել՝ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: Դե, այդ հանգամանքին դժվար էր ուշադրություն չդարձնելը: Դատեք ինքներդ. երկիրն ու հասարակությունը (եթե անհաղորդության դիմակ հագած բնակիչների բազմությունը կարելի է այդպես բնորոշել) բառի ամենաուղիղ իմաստով լինել-չլինելու խնդրի առաջ են կանգնած, արտահերթ ընտրություններ են հայտարարվում, ու՝ հո՛պ, միանգամից մի երեսուն կուսակցություն հերթ է կանգնում ԿԸՀ-ն դռների և լրատվական «դեղձանկների» խոսափողների առաջ, շտապում է մասնակցության հայտ ներկայացնել:

Քիչ չէ: Բայց ավելի հատաքրքրական են այլ հարցեր.

Ա) Ովքե՞ր են հատկապես նոր-նոր ձևավորված, բառացիորեն մի 7-10 օր առաջ ստեղծված, ճիշտ է ասել՝ «ծլեցված» կուսակցությունները,

Բ) հատկապես ի՞նչ նպատակով են այդ, ինչպես նաև տարբեր «մարդ-կուսակցություններ» մտցվել առաջիկա գերարագընթաց ընտրապայքարի հորձանուտ:

Մի՞թե տարօրինակ չէ, երբ անգամ լրագրողներին են նշված 27 կուսակցություններից շատերն անծանոթ: Բայց, եթե «աստղ են վառում, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է», իսկ տվյալ պարագայում՝ խիստ անհրաժեշտ:

Թեկուզ հպանցիկ ու նախնական վերլուծությունը հուշում է, որ ընտրամասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների նման բազմությունն ամենից առաջ խիստ անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունը զավթած օտարահպատակներին, հատկապես՝ նիկոլ փաշինին:

Բացահայտ տեսանելի է նաև, թե դրանով ինչ նպատակներ են հետապնդվում: Առաջինը՝ կուսակցություն-թեկնածուների նման խայտաբղետ քանակությունն անխուսափելիորեն շփոթության մեջ է գցելու ընտրողների մի զգալի մասին:

Երկրորդը՝ անձրևից հետո սնկի նման «աճեցված» կուսակցությունների այդ քանակությունը հանգեցնելու է այն հետևանքին, որ ընտրողների ձայները պարզապես կփոշիանան: Դա շատ պարզ է. ենթադրենք 10 կուսակցություն ստանում է 1-ից մինչև 2 տոկոս քվե, ինչն ընդհանուրի մեջ կարող է կազմել 10-ից 20 տոկոս: Այսինքն, ընտրողների 10-20 տոկոսի ձայները կփոշիանան: Նման պատկերը, բնականաբար, առաջնահերթ ձեռնտու է տվյալ պահին իշխանությունից կառչած թրքահպատակ ռեժիմին, քանզի այդ փոշիացած ձայները իրեն չէին տրվելու ոչ մի դեպքում, իսկ այսպես՝ չտրվեցին նաև մրցակից առանցքային ուժերին:

Կա նաև զուտ հոգեբանական պահ. ընտրողների մի մասի վրա թեկնածու-կուսակցությունների նման բազմությունը վանող ազդեցություն է թողնում, մարդիկ ձեռքները թափ են տալիս և չեն ցանկանում քվեարկությանը մասնակցել: Իսկ դա՝ ընտրողների պասիվությունը և չմասնակցելը, նույնպես բխում է իշխանությունից կառչած նիկոլ փաշինի ռեժիմի շահերից:

Հավելենք սրան և այն ակնհայտ իրողությունը, որ հայտ ներկայացրած կուսակցությունների շարքում կան նաև նիկոլ փաշինի գրպանում գտնվող բացահայտված «կլոններ», և պատկերը կամբողջանա:

Մյուս կողմից, չնայած գրեթե 30 կուսակցություն թեկնածուական հայտ է ներկայացրել, չնայած նման բազմաքանակությանը, իրականում ձևավորված է չափազանց պարզ երկընտրանք. Հայաստա՛ն կամ ... մահ:

Այսինքն, կա՛մ ընտրում ես իրապես երկիրն այս վիճակից հանելու փորձ և կարողություն ունեցող ուժը և գործչին, ինչպիսին է, օրինակ, «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և ստանում ես առարկայական հնարավորություն՝ Հայաստանի հետագա գոյության ու վերելքի համար:

Կա՛մ կախգլուխ ձայն ես տալիս նիկոլ փաշինին ու հատկապես նրա նետած «մանրաձկներին» և միանում ես Հայաստանի ու հայության ոչնչացման, տակավին ընթացքի մեջ գտնվող ու մոլեգնող թուրքական չարագործությանը, ինչից հետո գնում ես «ՀՀ 1991-2021» նշումով տապանաքար տաշելու (պսակն ու խունկն էլ չմոռանաք, եթե իհարկե, հասցնեք նիկոլին ձայն տալուց հետո մեկը դնել, մյուսը՝ վառել):

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը