Աշխարհ

28.05.2021 10:15


Ֆիլադելֆիայում հրշեջ մեքենան մխրճվել է շենքի մեջ՝ մի պատից մտնելով, մյուսից դուրս գալով․ տուժել է 5 մարդ (տեսանյութ)

Ֆիլադելֆիայում հրշեջ մեքենան մխրճվել է շենքի մեջ՝ մի պատից մտնելով, մյուսից դուրս գալով․ տուժել է 5 մարդ (տեսանյութ)

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հրշեջ մեքենան մտել է շենքի մեջ, հայտնում է Philadelphia CBS local-ը և հավելում, որ մեքենան կանչի մեկնելիս շտապել է և բախվել մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով մխրճվել է շենքի մեջ։

Միջադեպի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ը՝ հրշեջներ։ Տուժածները բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։

Շենքում, որն ունի 21 բնակարան, բնակվում է միայն 1 ընտանիք, քանի որ շենքը վաճառքի է հանված։ Բնակիչները չեն տուժել, իսկ հրշեջ ծառայության մեքենան չի տեղափոխվել՝ շենքի փլուզումից խուսափելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը