Մեկնաբանություն

31.05.2021 11:35


Весь вечер на арене кровавый клоун Пашоглы !!!

Весь вечер на арене кровавый клоун Пашоглы !!!

Չէ՛ սա «կրկեսի վերածված Հայրենիք» չէ: Սա ավելի վատ է. նարկոդիսպանսերի կրկեսային ինքնագործունեության խմբակի չարագործական հյուրախաղերը՝ «6-րդ պալատի» անվան հոգեբուժարանում:

Պարզից էլ պարզ է, որ նկատի ունենք նիկոլ փաշօղլու վերջին 2-3 օրերի հանդիպումներն «աջակիցների» հետ ու նրանց մոտ ունեցած ելույթները: Ֆեյք (կեղծ) աջակիցներ, ֆեյք «վարչապետ», ֆեյք հայտարարություններ, որոնցից յուրաքանչյուրը բավարար է դրանց հեղինակին ա) քրեական պատասխանատվության, բ) հոգեբուժական հարկադրական փորձաքննության ենթարկելու համար:

Սարուձոր չընկնենք: Այսինքն, նիկոլ փաշօղլու հնչեցրած ստի ու հիմարության կոնցենտրատից առանձնացնենք իր հետ տարված կամ «բերման ենթարկված» «աջակիցների» ծափերին ու անհոդաբաշխ բացականչություններին արժանացած մեն մի հայտարարություն:

«Ես հպարտ եմ, այո, որ մենք պարտվել ենք, և այդ պարտության պատասխանատվությունը մերն է...»,-մայիսի 30-ին հայտարարեց, ըստ որում նախօրեին ասածը ավելի ընդգծված անհեթեթությամբ կրկնեց նիկոլ փաշօղլին:

Որևէ նորմալ, բանական, դատողություն ունեցող մարդ անկարող է ընկալել տիեզերական մասշտաբի նման տխմարություն, անպատկառություն ու սրիկայական արտահայտություն:

Իսկ որոշ այլասերվածների ու դրան ծափահարող, ընտրել պատրաստվող, բայց հայերեն դեռ կարդալ և կարդացածը հասկանալու ունակության փշրանքները պահպանածների համար, զուտ մարդասիրական մղումով, մասնակի մեջբերում անենք Աղայանի՝ «Արդի հայերենի բացատրական բառարանից»:

Հպարտություն - 1. Իր արժանիքների գիտակցությունը, իր արժանապատվության զգացումը:

  1. Հաջողության՝ որևէ բանի մեջ ունեցած գերազանցության զգացումի բավականությունը, պարծանք:

Լավ, հասկացանք, նիկոլ փաշօղլին ինքն իրեն, այսպես ասենք՝ «գժի տեղ է դրել» ու մեկը մյուսի ետևից՝ հիմարագույն հայտարարություններ է անում: Իսկ նրա՞նք, որ ինքնապատասխանիչ-ռոբոտի նման ինքնամոռաց գոռում են՝ «նիկոոոոոո՜լ վարչապեեեեե՜տ...», «մեր փրկիիիի՜չ, Հիսուուուո՜ւս...» և նման այլ՝ կռապաշտական ձայնարկումներ անում: Սույն պաթոլոգիկ իրողությունը դեռ մի կողմ դնենք: Իսկ նրա՞նք, որ դրան են ուզում ընտրել: Իրենք ինչի՞ն, ո՞ւմ են ծափահարում: Իրենք ևս հպարտանո՞ւմ են պարտության համար:

Վերջին հաշվով, հպարտանալ պատերազմում պարտվելու համար մեկին՝ մեկ նույնն է, թե ասես. «Այո, ես հպարտանում եմ, որ Ադրբեջանը հաղթել է Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմում»:

Այսինքն, սրանց համար դա՝ նիկոլ փաշօղլու և նրա դավաճանական ոհմակի «դասավորած պատերազմում» Արցախի, Հայաստանի պարտությունը «որևէ բանի մեջ ունեցած գերազանցության զգացումի բավականությունն է»:

Սրանք հպարտանում և հաջողություն են համարում Արցախի 75-80 տոկոսի կորուստը, Հադրութի, Շուշիի, Ջրականի, Ակնայի, Կովսականի, Վարանդայի, Մեխակավանի, Քարվաճառի, Քաշաթաղի կորուստը, Հայոց բանակի ավելի քան 5 հազար, եթե ոչ՝ 7000 զինվորների ու սպաների, մի ամբողջ սերնդի մարտունակ տղամարդկանց կորուստը, հազարավոր զինվորների ու սպաների վիրավորումն ու հաշմվելը: Հաջողություն և ձեռքբերում են համարում Շուռնուխը, Որոտանը, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի հազարավոր հեկտարները անարգել թշնամուն թողնելը:

Կասկած իսկ չկա, որ այդ բիոմասսան վաղը կցնծա, աղուհացով ու գետնատարած խոնարհումով կդիմավորի թուրքերին կամ ադրբեջանական թուրքերին արդեն Երևանի կենտրոնում, իսկ կառավարության թիվ մեկ շենքի աշտարակին վազեվազ կտնկի ադրբեջանական կամ թուրքական կեղտալաթի կտորը:

Այդ «պարտության հ-պարտությունն» այն վերջնական կարմիր գիծն էր, որի մի կողմում ապրել-արարելու և ուժեղանալու վճռականություն ունեցող հայերս, քաղաքացինե՛րս ենք, մյուս կողմում՝ նիկոլ փաշօղլին ու նրա բիոմասսան:

Հա, ու դա՝ բունկերներում վախից պատսպարված կապիտուլյանտը, բանավեճի «մարտահրավեր» է նետում... Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

Առհասարակ, եթե նիկոլ փաշօղլին շատ է ուզում բանավիճել, ապա կարող է բանավիճել քննիչների և հոգեբույժների հետ: Շուտով: Մի 20 օրից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը