Մեկնաբանություն

02.06.2021 22:55


Հաղթանակ կերտողը առաջարկում է միասին ոտքի կանգնել, գնալ դեպի ուժեղ Հայաստան, իսկ պարտությամբ հպարտացողը միայն ղժղժում է

Հաղթանակ կերտողը առաջարկում է միասին ոտքի կանգնել, գնալ դեպի ուժեղ Հայաստան, իսկ պարտությամբ հպարտացողը միայն ղժղժում է

Արտաքուստ ու մակերեսային տպավորությամբ, գոնե սոցցանցերում նիկոլ փաշօղլին ու իր «քայլա-քպոները» վերջին օրերին որոշակիորեն ակտիվ էին: Առհասարակ, այո, աղմուկը, ղժղժոցը, հիստերիկայի դրսևորումները կարող են որոշ ուշադրություն գրավել: Ավելին, իրարահաջորդ անհավասարակշիռ, պարզապես ապուշ հայտարարությունները, որոնք անցած շաբաթվա վերջին երկու-երեք օրերին հնչեցրեց նիկոլ փաշօղլին, կբավականացնեին ցնդաբանության աշխարհի առաջնության մի քանի մրցաշարի: Ամեն դեպքում նրա այդ հայտարարությունները մի պահ հեղեղել էին լրահոսը:

Բայց մեծ հաշվով, ի՞նչ դրսևորեց նիկոլ փաշօղլին՝ կոնկրետ այդ վերջին ակտիվացումներով: Ամենից առաջ, բոլորը տեսան, որ.

ա) նիկոլի հանդիպումներն անցնում են խիստ սակավամարդ դահլիճներում, եթե չասվի դահլիճիկներում, այն էլ՝ հիմնականում քպ-ական կամ «օդնոկլասնիկային» բացիկառաք տարեց կանանց ներկայությամբ, բավականին անկապ նայվող պարանոցահամբյուրախառը, ի լրումն՝ թաղապետի կանչած «բիսեդկայական» հոպարներով: Կարճ ասած՝ նորմալ, դատելու ունակ անձինք նիկոլ փաշօղլու հանդիպումներում հիմնականում չկան, չեն երևում:

բ) նիկոլ փաշօղլին, հասկանալով սակավամարդ հանդիպումների խնդիրը, Վանաձորում «գաստրալյոր» քպ-ոների «երթ» էր կազմակերպել: Բայց մամուլի համար խնդիր չէր պարզել երթի մի քանի հարյուր մասնակիցների ով լինելը և տարբեր հրապարակումներում նշվեց, ըստ որում՝ լուսանկարներով, որ վանաձորյան «երթի» մասնակիցներին բերել էին Գյումրիից, ի լրումն, մասնակիցների մեծ մասը համազգեստը սովորական հագուկապով փոխարինած ոստիկաններ էին: Հատկանշական է, որ օրինակ Սպիտակում էլ, երբ նիկոլը փորձել է ծաղկեպսակ դնել 1988-ի երկրաշարժի զոհերի հուշարձանին, ոչ բերովի, այլ իրական սպիտակցիները Մեղրու մեր հայրենակիցներից ոչ պակաս են ողջունել, ինչի արդյունքում նիկոլն ստիպված է եղել պարզապես շրջվել ու հեռանալ:

գ) ամենից կարևորը. իսկ ի՞նչ է ասում նիկոլ փաշօղլին: Մեծ հաշվով՝ ոչինչ չի ասում, ոչինչ չի առաջարկում, ի հակառակ իր կարգախոսի՝ անդրադառնում է միայն անցյալին, այն էլ 20-25 տարվա վաղեմության, կեղծ ու ստապատիր բաներ է ասում, որոնք վայրկենապես հերքվում են ու բացահայտվում, և՝ մաղձ, ատելություն, ատելություն, ատելություն: Գումարած՝ հակամարդկային, հակաբնական ու բանականությանից զուրկ հայտարարություններ՝ սահմանների որտեղով անցնելու անկարևորության, ձնոտ դիրքերն անպաշտպան, անզինվոր թողնելու, պատերազմում կրած պարտությամբ... հպարտանալու...

Եթե հակիրճ, ապա նիկոլ փաշօղլին միայն ղժղժում է՝ այդպիսով փորձելով ազդել իր կռապաշտների ռեֆլեքսների վրա, շարունակում է հակահասարակական վարքը՝ ներքին ատելություն ու թշնամանք տարածելով: Կարելի է ասել, որ նիկոլը իրեն պահում է այնպես, որ լիովին համապատասխանում է ՌԲԿ-ին նախագահ Քոչարյանի տված գնահատականին, առ այն, որ նիկոլը լուզեր է (ձախողակ) ու քաղաքական գաճաճ (լիլիպուտ):

Նույնիսկ համեմատելու փորձը մի տեսակ անհարմար է, իհարկե, բայց այս օրերին ինչ-որ տեղ՝ անխուսափելի: Այս օրերին թե՛ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների (բժիշկներ, իրավաբաններ, գործարարներ), թե՛ տարբեր մարզերի ակտիվի (Արագածոտն, Շիրակ, նաև Երևանի տարբեր թաղամասեր) ակտիվ ու ու նաև բովանդակային առումով հետաքրքիր հանդիպումներ է ունենում «Հայաստան» դաշինքի լիդեր Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ որում, այդ հանդիպումներն անցնում են իրոք լեփ-լեցուն դահլիճներում, ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, շոշափվում են ամենատարբեր, այդ թվում՝ քննադատական հարցեր, այդ թվում՝ անցյալում եղած բացթողումների վերաբերյալ են հարցեր ու պատասխաններ հնչում:

Ամենից կարևորը՝ նախագահ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը ներկայացնում են կոնկրետ պատկերացումներ, մոտեցումներ, ծրագրեր՝ Հայաստանի մեջքը շտկելու, միասին ոտքի կանգնելու, վերականգնվելու և զարգանալու՝ առա՛ջ շարժվելու, եթե կուզեք՝ դեպի իսկապես ուժեղ Հայաստան գնալու վերաբերյալ: Այդ ամենը անում են միանգամայն հանդարտ խոսքով, արժանապատիվ ու վստահ կեցվածքով, զուսպ ու հանգիստ, բայց տեղն եկած տեղը՝ նիկոլին ու նրա քարոզչական տարփածուներին կարճ, դիպուկ ու ոչնչացնող գնահատականներ կամ բնորոշումներ տալով:

Ի դեպ, նիկոլ փաշօղլու վերջին օրերի անկապ հայտարարություններից մեկն էլ բանավեճի մասին հայտարարությունն էր, տղամարդկություն ունենալ-չունենալու շեշտադրմամբ: Նրա մանկլավիկները անմիջապես սկսեցին այդ հիմար թեզը շրջանառել:

Մինչդեռ նախ, իսկապես, ո՞վ է տղամարդկությունից խոսում՝ բրոնեժիլետներով Երևանում 150 մետր քայլո՞ղը, պամպերս-նիկո՞լը... Երկրորդ, որ ավելի կարևոր է. նիկոլ փաշօղլու նման՝ թշնամու հաղթանակով հպարտ, կապիտուլյանտ, ստախոս ու մարդկային նկարագիր չունեցող ապիկարի հետ ո՞վ կցանկանա նույն վայրում գտնվել, որ մի հատ էլ բանավիճի, իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, կարծում ենք, նաև անձնապես վիրավորական կլինի նման մեկի հետ բանավիճել:

Համակերպվեք այն մտքի հետ, որ սցենարը 1-ն է՝ նիկոլիզմի անխուսափելի տապալումն ու Հայաստանի կործանման ընթացքի կասեցումը և նոր վերելքի սկիզբը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը