Լրահոս

17.04.2009 11:10


Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ է հիմնվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հիմնվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ։ Այն շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար՝ անկախ գիտնականի քաղաքացիությունից։ Մրցանակաբաշխության առաջին տարին համարվում է 2010 թվականը, այնուհետև այն կկայանա երկու տարին մեկ անգամ:

Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ կառավարությանն էլ հանձնարարվել է մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվելու է յուրաքանչյուր տարի, և որտեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնականներ։ Կառավարությունը պետք է ապահովի նաև տվյալ հանձնաժողովի գործունեության և մրցանակի շնորհման հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը՝ ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Այս խորագրի վերջին նյութերը