Քաղաքական

04.06.2021 09:23


Իմքայլական Հայկ Սարգսյանը 20.000 դոլար արժողությամբ մատանի է նվիրել հարսնացուին․ «Իրավունք»

Իմքայլական Հայկ Սարգսյանը 20.000 դոլար արժողությամբ մատանի է նվիրել հարսնացուին․ «Իրավունք»

«Ավելի վաղ տեղեկացանք, որ իմքայլական պատգամավոր «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը նշանադրվել է: Մեր տե­ղեկություններով՝ նշանադրության օրը՝ հունիսի 1-ին, պատգամավոր Հայկ Սարգսյանն ավելի քան 20.000 ԱՄՆ դոլար ար­ժողությամբ մատանի է նվիրել իր հարսնացուին:

Մեր աղբյուրի խոսքով՝ նշա­նադրությունն անցել է առանձնակի ճո­խությամբ, սակայն հրավիրվածներին հրամայված է եղել խնջույքը չնկարահա­նել, որպեսզի ճոխ նշանադրությունը հանրության շրջանում մնա անհասանելի»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը