Մեկնաբանություն

09.06.2021 16:45


նիկոլ փաշօղլու 2021-ի գործնական ցուցմունքները «մարտի 1-ի» վերաբերյալ

նիկոլ փաշօղլու 2021-ի գործնական ցուցմունքները «մարտի 1-ի» վերաբերյալ

Կան մարդիկ, որ կարծում, իսկ մի մասն էլ համոզված է, որ նիկոլ փաշօղլին ուղղակիորեն հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Սթափությունը պահպանած մարդիկ էլ կան, որ, հատկապես սոցցանցերում, կարծիք են հայտնում՝ նիկոլ փաշօղլին հատուկ է «թուրքական շտամպովկով հիտլերի» դերի մեջ մտել՝ հետագայում «գժի թղթով» քրեական պատասխանատվությունից ազատվելու նպատակով:

Ինչպես ասվում էր խորհրդային մի ֆիլմում՝ «հերձումը» ցույց կտա: Տվյալ պարագայում, «հերձումը» կլինի այս ձախավեր-անպատասխանատուների, արյունարբու հրեշների հանցախումբն իշխանությունից վերջնականապես հեռացնելը և համապատասխան հոդվածաշարով՝ իրավապահ-քննչական, ապա՝ արդարադատության մարմիններին հանձնելը: Մի բան, որ անխուսափելիորեն տեղի է ունենալու հունիսի 20-ից հետո:

Զուտ գեղարվեստական պատկերի տեսանկյունից նիկոլ փաշօղլին, որ դեռ Փաշինյան համարված ժամանակ հանրությանը ներկայացավ խոզ խանձողի էպիկական կերպարով, այս օրերին իրեն պահում է իր մոտալուտ վախճանն զգացող խոճկորի նման, այսինքն՝ գյուղով մեկ անտանելի ղժղժոց ու աղմուկ է բարձրացնում:

Նրա՝ արդեն ակնհայտորեն աղանդավորական տեխնոլոգիաներով ձևավորված «աջակցության շրջիկ խումբը» հիստերիայի «մասսովկան» է ապահովում, իսկ ագրեսիվ ու հիմար հայտարարությունները հորդում են գլխավոր սկոմորոխի ջղակծկված, այլայլված բերանից…

Լավ, ի՞նչ է անում նիկոլ փաշօղլին:

Արդեն կարելի է ասել, որ նիկոլ փաշօղլին գործնական ցուցմունքներ է տալիս 2008-ի մարտի 1-ի վերաբերյալ: Գիտեք, հատկապես ծանր հանցագործությունների հետ կապված, այդպիսի պրակտիկա կա, երբ մեղադրյալին կամ հանցագործին քննչական խումբը ձեռնաշղթայած վիճակում տանում է հանցանքի վայր, որտեղ նա պատմում է, թե ինչն ինչպես է արել, ինչպես է հարվածել, ով որտեղ էր կանգնած և այլն:

Հիմա սրանն է, այն տարբերությամբ, որ եթե 2008-ին նիկոլ փաշօղլու հանցավոր գործողությունները պարփակված էին Պետկրկեսից մինչև «Ձկան խանութ» ընկած հատվածում, Մյասնիկյանի արձանի մերձակայքում, ապա հիմա հիստերիկության տարածքն ընդգրկում է գրեթե ամբողջ Հայաստանը, հատկապես՝ գյուղերը:

Ինչպես 2008-ին, այնպես էլ հիմա նիկոլ փաշօղլին հետևողականորեն տարածում է ատելություն, թշնամանք, անում է բռնության բացահայտ կոչեր, մարդկանց մղում է բախումների, արյունահեղության, կարճ ասած՝ հրապրում է ներքին բախումներ և քաղաքացիական պատերազմ:

Բայց կան կարևոր նշանակություն ունեցող դետալներ: Եթե 2008-ին նրա հիստերիան տարածվում էր հանրային փոխադրամիջոցի տանիքից՝ ձեռքի բարձրախոսով, ապա հիմա դրա բռնության կոչերը տարածվում են հզոր բարձրախոսներով՝ ի լրումն, զանազան-զարմանազան ալիքներով ինտերնետային քարոզչամիջոցներով: Ինչով ասես:

Եթե 2008-ին նա ընդամենը քաղաքական դաշտ ներդրված մի բանսարկու-խառնակիչ էր, ապա հիմա արդեն այդ հարթության վրա ահռելի փորձ կուտակած սրիկա է:

Եթե 2008-ի մարտի 1-ին նա Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվ սպասարկուներից մեկն էր ընդամենը և ձեռքում ուներ միայն իր բարձրախոսը, ապա հիմա նիկոլ փաշօղլին գործնականում տրամադրության տակ ունի պետական բոլոր ուժային և իրավապահ կառույցների լծակները, բյուջեից և անհասկանալի այլ աղբյուրներից՝ փող ու նյութական ռեսուրսներ:

Եվ, եթե 2008-ին նա կարողացավ միայն 10 ընտանիք դժբախտացնել և 10 մարդու մահվան, սպանության հիմնապատճառ դարձավ, ապա ավելի լավ է չպատկերացնել, թե հիմա որքան հայերի է պատրաստ սպանել՝ իշխանությունը պահելու, առնվազն արյունահեղություն հրահրելու և 2008-ի նման «թռնելու» համար:

Այսինքն, պատկերացնելու բան չկա, քանի որ իր ադեպտների հետ հանդիպումներից մեկի ժամանակ բավականին կոնկրետ թիվ հնչեցրել է՝ 20000

Դաժան բան է՝ պարզորոշ տեսնել, թե նիկոլ փաշօղլին ինչ է անում և դեպի ուր է տանում մեր պետության ու հասարակության մնացորդները: Ավելի դաժան բան է, հրապարակավ ահազանգել, զգուշացնել դրա մասին: Բայց ամենից դաժան բանն այն է, երբ տեսնում ես, որ չնայած այդ ամենին, նա, ամեն գնով անելու է դա: Համենայն դեպս, նա դեռ մեկուսացված չէ (արդեն կարևոր էլ չէ, թե հատկապես ի՛նչ հիմքով՝ «գժականով», թե «դավաճանականով»)

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը