Աշխարհ

10.06.2021 18:46


Մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը

Մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը

Մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմության մեջ առաջին անգամ առաջնության խմբային փուլի խաղերը կանցկացվեն 12 քաղաքներում:

Մեկնարկային խաղում` հունիսի 11-ին Երևանի ժամանակով 23:00-ին Թուրքիայի հավաքականը կմցի Իտալիայի ընտրանու հետ: Հունիսի 12-ին կկայանա 3 հանդիպում: Ուելսի ընտրանին 17:00-ին կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ (A խումբ), իսկ 20:00-ին կկայանան Դանիա-Ֆինլանդիա (B խումբ), 23:00-ին Բելգիա-Ռուսաստան (B խումբ) հանդիպումները:

Առաջնությունը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

Այս խորագրի վերջին նյութերը