Լրահոս

11.06.2021 20:15


Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Վոլոդյա Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Վոլոդյա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Այս խորագրի վերջին նյութերը