Լրահոս

11.06.2021 16:47


Կոտայքի մարզում Հանքավանի ճանապարհին բախվել են Mercedes GLA-ն ու Mercedes C-ն, վերջինը գլխիվայր հայտնվել է ձորում, կան վիրավորներ

Կոտայքի մարզում Հանքավանի ճանապարհին բախվել են Mercedes GLA-ն ու Mercedes C-ն, վերջինը գլխիվայր հայտնվել  է ձորում, կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GLA և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը