Մեկնաբանություն

14.06.2021 10:48


Գզվռտոց հաճախորդաց հարեմում

Գզվռտոց հաճախորդաց հարեմում

2017–ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձևավորվեց «Ելք» դաշինքը։ Ձևավորվեց ոչ դաշինքի անդամների նախաձեռնությամբ։ Ձևավորվեց արհեստականորեն ու հաճախորդական սկզբունքով։

«Ելք» դաշինքի անդամներ էին հին ու նոր հաճախորդները՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Սրանց ականջներից քաշելով մտցրեցին խորհրդարան։ Էդմոնին մտցրեցին որպես վստահելի հաճախորդ, Արամին՝ որպես «Վազգեն Սարգսյանի ախպեր» աշխատող, Նիկոլին էլ՝ որպես ղժղժան։

2018–ի հայտնի իրադարձություններից հետո «Ելքը» փլուզվեց։ Նիկոլը չցանկացավ ավելորդ ուտող բերան տանել իր թիմ։

«Ելքը» փլուզվեց նաև այն պատճառով, որ այլևս հետաքրքրություն չէր ներկայացնում պատվիրատուների համար։

Այս արտահերթ ընտրություններում «Ելքը» կրկին միասնաբար է հանդես գալիս, բայց ոչ թե ընդհանուր դաշինքով, այլ ընդհանուր կոդով։ «Ելքի» մի մասը ՔՊ–ն է, մյուս մասը՝ «լուսավոր» Էդմոնը, երրորդ մասը պրոթուրքական քարոզիչ Արամ Սարգսյանը, չորրորդ մասը՝ ոչ պակաս պրոթուրքական քարոզիչ Արման Բաբաջանյանը, որը «Ելքի» փիառով էր զբաղված, որը հետագայում պատգամավոր դարձավ վարչապետ Նիկոլի միջոցով խորհրդարանում հայտնված «Լուսավոր Հայաստանի» ցուցակով, և որն այս անգամ «ամուսնացել» է Շիրինյանի հետ։

Էդմոնը, Արամը, «Բաբաջը» և «Շիրինը» հիմա իրար են գզում՝ Նիկոլի հետ հետագայում միանալու համար։ Նիկոլը բոլորին էլ «կողքից» աջակցում է և խրախուսում ներհարեմային մրցակցությունը։

Ի դեպ, Արամին ու «Բաբաջին» աջակցում են նաև դրսից՝ թուրքական շրջանակներից։ Սրանց ուզում են օգտագործել հակառուսական գծի վրա։

Նկատենք, որ բացի Նիկոլի ՔՊ–ից «Ելքի» մյուս մասերը գաճաճներ են ու խորհրդարան անցնելու շանս չունեն (շանս չէր ունենա նաև Նիկոլը, եթե իշխանական լծակները զավթած չլիներ), բայց դե իրենց սև գործը կանեն։ Իրենց առաքելությունը ձայներ փոշիացնելն է, քվեներ փախցնելը և դրանք հետագայում համամասնորեն Նիկոլին նվիրելը։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլին հեռացնել ցանկացողը պետք է ոչ միայն Նիկոլին ձայն չտա, այլ նաև իր հարեմում գտնվողներին։ Լինեն նրանք սիրահար զույգեր, իրենց միամիտ լոռեցու տեղ դրած առևտրականներ կամ եղբոր անունը շահագործող թուրքամետներ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը