Լրահոս

16.06.2021 20:15


Կրակոցներ Վանանդ գյուղում. 29-ամյա երիտասարդ է մահացել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Կրակոցներ Վանանդ գյուղում. 29-ամյա երիտասարդ է մահացել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Հունիսի լույս 15-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն էր փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Վանանդ։

Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ էր եղել։ Այդ ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով անկանոն կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 29-ամյա համագյուղացին վիրավորվել ու մահացել էր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ։

34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել է։ Հրացանը ևս հայտնաբերվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը