Լրահոս

18.06.2021 00:01


Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի

Հունիսի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52 կմ-ում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, և հրդեհ է բռնկվել։

Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները վարորդի նստատեղում հայտնաբերել են մոխրացած դի։

Վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը