Լրահոս

19.06.2021 21:54


Արագածոտնի մարզում բախվել են Renault-ը և քարով բարձված ЗИЛ-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Արագածոտնի մարզում բախվել են Renault-ը և քարով բարձված ЗИЛ-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Renault և ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, մեկը՝ քաղաքացիների, մյուսն էլ՝ օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են. մեկը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուսն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը