Լրահոս

21.06.2021 18:48


Արմավիրի մարզում անչափահաս տղան 07-ով կողաշրջվել ու բախվել է գազատար խողովակին. հիվանդանոց տեղափոխվածները անչափահասներ են

Արմավիրի մարզում անչափահաս տղան 07-ով կողաշրջվել ու բախվել է գազատար խողովակին. հիվանդանոց տեղափոխվածները անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում 16-ամյա Հարություն Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հարություն Ե.-ն, նրա ուղևորներ, 10-ամյա Արթուր Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է և 14-ամյա Դավիթ Ե.-ն, ում ամբողջական տվյալները նույնպես պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը