Մեկնաբանություն

26.06.2021 10:28


Նիկոլագռզոյական իշխանության առանձնահատկությունները

Նիկոլագռզոյական իշխանության առանձնահատկությունները

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։ Դա գիտեն նիկոլենք, գիտեն նրանց հակառակորդները, գիտեն այն զինվորները, որոնց շարքով ու քվեաթերթիկը ձեռքներին քվեարկել էին տալիս, գիտեն ընտրակաշառվածները։ Մի խոսքով, բոլորը գիտեն։

Նիկոլն իր շուրջն էր հավաքել ընտրակեղծարարության լավագույն հավաքականը։ Նրա թիմից էին ընտրակեղծիքների հիմնադիր Գագիկ Ջհանգիրյանը, փողով խմբակցություն ձևավորելու փորձ ունեցող Գուրգեն Արսենյանը, վանոյական ժամանակներից ընտրակեղծիքների մեջ թաթախված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն։ Նիկոլի օգտին էին աշխատում նաև նորաթուխ «տասովշիկները», վարչական ռեսուրսը և կրիմինալը։

Այս իշխանությանը կարելի է համարել նիկոլագռզոյական։

«Հարուստներից խլենք, աղքատներին բաժանենք» բլեֆ–լոզունգի ներքո Նիկոլն ու Գռզոն անկախ Հայաստանի ամենամասշտաբային թալանն են պատրաստվում իրականացնել։ Նրանց մեջ կա աշխատանքի բաժանում։ Նիկոլը զբաղվելու է քաղաքական դեմագոգիայով, արտաքին քաղաքականությամբ (հողերի հանձնում, Ադրբեջանի հետ քիրվայություն, Թուրքիայի հետ ցեղասպանության առևտուր և այլն), իսկ Գռզոն դառնալու է փողային «տասովշիկ»։ Շատ շուտով Գռզոյի մասին ի հայտ են գալու «ա լյա Սաշիկ» պատմություններ՝ իրական ու անիրական։

Գռզոն դառնալու է մեր երկրի թիվ մեկ հարուստը։ Նիկոլից հետո, իհարկե։

Սրանք երկուսով այնպիսի թալան են իրականացնելու, որ մոռացության են մատնելու բոլոր նախկին իշխանությունների մասին իրական ու միֆական պատմությունները թալանի մասին։

Առաջիկայում սպասվում են ռեպրեսիաներ, սեփականության խլոցիներ և անչափելի թալան։ Ու որքան շատ թալանի նիկոլագռզոյական իշխանությունը, այնքան Նիկոլն ավելի բարձր է ճղճղալու նախկինների թալանի մասին։ Բայց գալու է մի օր և այդ օրը ոչխարներն ու էշերը ոտքերի տակ են առնելու իրենց խաբած խոզերին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը