Մեկնաբանություն

06.07.2021 17:35


Կանխատեսելի ռեպրեսիաներ՝ ռեժիմային հոգեվարքի մեջ

Կանխատեսելի ռեպրեսիաներ՝ ռեժիմային հոգեվարքի մեջ

Այն, ինչով ընտրություններից հետո զբաղված է Հայաստանը զավթած թրքահպատակ ռեժիմը, մեծ հաշվով լիովին կանխատեսելի էր: Ասենք, ուրիշ ի՞նչ կարող է անել որևէ ռեժիմ, ռեպրեսիաներից ու բռնաճնշումներից բացի: Մի ռեժիմ, որը բացարձակապես ոչինչ չունի առաջարկելու նույնիսկ հիմարաբար իրեն ընտրողներին: Մի ռեժիմ, որը չունի ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ` բացառությամբ դրսից, հիմնականում Անկարայից, Բաքվից, մասամբ էլ՝ Մոսկվայից թելադրվող քայլերի, որոնք, բնականաբար, հակամետ են Հայաստանի ու հայության ինչպես պետական, այնպես էլ ազգային շահերին:

Մի ռեժիմ, որը կարող է միայն քանդել, ավերել, փչացնել, աղետի ու մահվան մատնել, բայց այդ ամենով... հպարտանալ, ուրախանալ, «սալյուտ խփել»: Վերջապես մի ռեժիմ, որը ուղնուծուծով հակաազգային է, ոտքից՝ գլուխ խաբեբա, ապիկար ու ստոր, մարդկային նկարագրից զուրկ:

Բնականաբար, նիկոլը միայն բռնաճնշումների ու ռեպրեսիաների կարող է դիմել: Առավել ևս, որ նա անձամբ, ինչպեսև իր ռեժիմի մանկլավիկները համոզվել են, որ հասարակության որակյալ և հայ մնացած հատվածը հստակ մերժում է իրենց ու իրենց նման թրքահպատակներին՝ դրանց ձևավորած ծաղրանկարային բռնապետությամբ հանդերձ:

Եվ նիկոլի «ժանգը կերած» ռեժիմը արագ-արագ իրեն ցույց է տալիս: Ռեպրեսիվ ապարատի առաջին ալիքի գրոհը նախ դրսևորվեց տարբեր համայնքների ղեկավարների դեմ: Այն համայնքապետերի, որոնք անթաքույց արտահայտվել են նիկոլի ու նրա թրքահպատակ ռեժիմի դեմ:

Հակահայերը հարձակվեցին նաև բժիշկների վրա: Հենց միայն Արմեն Չարչյանի ու Արտավազդ Սահակյանի դեմ այս թրքահպատակների եղկելի հարձակումները բավարար են, որ նույնիսկ քաղաքական անցուդարձում չթաթախված մարդիկ սրտանց ատեն նիկոլին ու նրա մանկլավիկներին:

Հասկանալի է, որ ռեպրեսիաների ալիքը չի կարող շրջանցել նաև քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անհատներին, հասարակական ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին: Կարող է մի օր էլ լրահոսից տեղեկանանք, որ նիկոլի թրքաբարո դատաՂազերը որոշել են Ամենայն Հայոց կաթողիկոսին ձերբակալել՝ նիկոլական ոհմակի ոռնոցների ներքո: Չնայած, չէ, շատ ավելի հավանական է, որ նիկոլը հրամայի կաթողիկոսին թունավորել: Ի վերջո, դրա նման մեկից ամեն մի սրիկայություն էլ սպասելի է:

Հա, բանակը: Ավելի ճիշտ այն, ինչ նիկոլն ու նրա վաղարշակոն թողել են բանակից. Հայրենիքին նվիրված, իրենց գործն իմացող ու գերազանց կատարող բոլոր այն սպաները, որոնց գլուխը նիկոլին չի հաջողվել ուտել թուրքերի հետ իր «դասավորած» պատերազմում, մի խոսքով, ով ողջ է մնացել, հիմա նրանց են հեռացնում: Համենայն դեպս, այս օրերի խոսակցությունները հենց միայն նման թեմաներով են: Օրերս «Մեղրու գնդի» հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը՝ պատվարժան հայ զինվորական, հեռացվեց ծառայությունից: Շուտով, ասում են, կհեռացվի նաև լեգենդար հոր ոչ պակաս լեգենդար որդի՝ գեներալ Գեորգի Խաչատուրովը...

Ինչո՞ւ: Շատ պարզ են պատճառները. Նշված զինվորականները, ինչպես, օրինակ, նշված բժիշկները, համայնքապետերը նախ՝ հայ են, երկրորդ՝ նվիրված են Հայաստանին, իրենց հողուջրին, երրորդ՝ պատվարժան մարդիկ են: Այդքանն արդեն բավարար է, որպեսզի թրքահպատակ նիկոլն ու նիկոլի մանկլավիկները հարձակվեն նրանց վրա: Չէ՞ որ ցանկացած նորմալ հայ նիկոլի կողմից ընկալվում է որպես թշնամի:

Բայց բանակի դեմ իրականացվող նիկոլական քայլերում կան նաև այլ նրբերանգներ: Առհասարակ, բանակը, զինված ուժերը, ուժային կառույցները այն կարևոր հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է պետականությունը: Ու քանի որ այժմ նիկոլն ու նրա խմբոնը անցել են Հայաստանի կործանման, Հայոց պետականության ոչնչացման ծրագրի նախավերջին փուլին, առաջնահերթության կարգով պետք է մինչև վերջին ամրանը կազմաքանդեն նշված կառույցները: Բանակն՝ առաջին հերթին: Իսկ բանակը հո ՊՆ շե՞նքը չէ: Բանակը Գեորգի Խաչատուրովի պես գեներալներն են, Արգամ Գևորգյանի պես գնդապետերը, Արմենակ Ուրֆանյանի պես կապիտաններն են ու Ռոբերտ Աբաջյանի պես անձնազոհ մարտիկները...

Մի խոսքով, նիկոլական ռեժիմի ռեպրեսիաները կանխատեսելի էին: Եվ այդ առումով սա երևի այն եզակի դեպքերից մեկն է, երբ նիկոլն իրեն կանխատեսելի է դրսևորում: Պարզապես իրավիճակի դառը զավեշտն այն է, որ նիկոլին ու նրա ռեժիմայիններին, այդ թվում նրան ֆինանսավորող «փողի տոպրակներին թվում է, թե իրենք այդպիսով ամրացնում են իրենց իշխանությունը, մինչդեռ ընդամենը թեթևակի երկարաձգում են հոգեվարքը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը