Լրահոս

08.07.2021 12:32


Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է քարով բարձված ЗИЛ-ի մեջ. 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է քարով բարձված ЗИЛ-ի մեջ. 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ-ին բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արման Ղազարյանի վարած ЗИЛ մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արմեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մկրտչյանը, նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վալերիկ Մաղաքյանը, 23-ամյա Առնակ Գրիգորյանը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Նարեկ Պետրոսյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի և Բյուրեղավանի շտապօգնության 3-րդ բրիգադի բժիշկները։

Փաստի առթիվ նյութեր են նապապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Սևան ընթանալիս բախվել է քարով բարձված ЗИЛ-ի հետնամասին։

Այս խորագրի վերջին նյութերը