Աշխարհ

08.07.2021 14:37


Արցախյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցը խեղդվել է ծովում

Արցախյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցը խեղդվել է ծովում

Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Նովխանը գյուղում գտնվող Sunset լողափում խեղդվել է 1997 թվականին ծնված Փյարվիզ Ջաֆարզադեն: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Դեպքի վայր են ժամանել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ստորջրյա որոնողական խմբերը:

24-ամյա տղամարդու մարմինը ջրից հանել են ու հանձնել ըստ նշանակության:

Ջաֆարզադեն Արցախյան վերջին` 44-օրյա պատերազմի մասնակից էր: Մասնակցել էր Ջրականի (Ջաբրայիլ) և Կովսականի (Զանգելան) մարտերին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը