Լրահոս

11.07.2021 15:00


Իրար են բախվել «Opel» և «BMW» մակնիշերի ավտոմեքենաները. վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կա վիրավոր

Իրար են բախվել «Opel» և «BMW» մակնիշերի ավտոմեքենաները. վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Նիկողոսյանի վարած BMW մակնիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Նիկողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Այս խորագրի վերջին նյութերը