Մեկնաբանություն

12.07.2021 16:00


Կկտրի՞ ՍԴ-ն նիկոլի ձեռքը

Կկտրի՞ ՍԴ-ն նիկոլի ձեռքը

Սահմանադրական դատարանում, ինչպես հայտնի է, քննում, ծանրութեթև են անում հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ 4 քաղաքական ուժերի դիմումները: Հասկանալի է, բոլորը միասին են քննում:

Ի՞նչ կարելի է ասել մինչ այժմ ՍԴ նիստերի դահլիճում ծավալված, այսպես ասեմ՝ լսումների վերաբերյալ:

Նախ, ակնհայտ է, որ թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը, նաև «Զարթոնքը» բավականին հանգամանորեն են նախապատրաստվել Սահմանադրական դատարանում իրենց պահանջները ներկայացնելուն և հիմնավորված ներկայացնելուն: Արամ Վարդևանյանը, որպես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, միանգամայն փաստարկված և հստակ ներկայացրեց, թե հատկապես ինչու են պահանջում չեղարկել հունիսի 20-ին տեղի ունեցածի արդյունքները:

Հաջորդը «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էր: Եվ, եթե նրանից առաջ Արամ Վարդևանյանը, պատկերավոր ասած՝ ծվեն-ծվեն էր անում «պատասխանող կողմին», նույնն է, թե՝ նիկոլականներին, ապա Դավիթ Հարությունյանը ներկայիս արդարադատության նախարարին ու այսպես կոչված պատասխանող կողմին իրավական անպարկեշտ ծեծի ենթարկեց, էլի պատկերավոր ասած: Նման քոթակից հետո, նիկոլական ներկայացուցիչները, եթե պատիվ ու մասնագիտական արժանապատվություն ունենային, ապա ՍԴ-ի մերձակա եղևնիներից կկախվեին, թեկուզ՝ ոտքից: Բայց չմոռանանք, որ նրանք նիկոլական են, այսինքն էակներ, որոնք զուրկ են պատվից, արժանապատվությունից, ազգային ամեն ինչից, մարդկայնույթունից ու, առհասարակ, հակահայեր են: Այնպես որ, միակ բանը ինչից դրանք կկախվեն իրենց պաշտած-լպստած նիկոլն է, ավելի ճիշտ նրա լափամանը, գումարած սորոսի շաբաշները՝ Հայաստանն ուրանալու և թուրքերի համար աշխատելու պայմանով:

Թե բա՝ արդարադատության նախարար Բադասյան... Հենց այս պահին երկրում ամենաիսկական հակամարդկային տեռոր է, ամենաիսկական ֆաշիզմ է դրսևորվում ու թրքաբարո հարձակումներ են իրականացվում բժիշկների, համայնքապետերի վրա, բայց այդ սուբյեկտը իրեն այնպես է պահում, ասես՝ ոչ թե հակամարդկային, հազարավոր հայ երիտասարդների այունը լակած, Արցախը թուրքին ծախած, Հայաստանը վարի տվող, երեխաների ապագան խժռած ու մեր երկիրը դժոխքի վերածած ստահակին է ներկայացնում ու նրա անմիջական հանցակիցն է, այլ... ինչ-որ մի մաքրամաքուր հրեշտակ:

Շատ բան չէ, բայց առաջիկա անխուսափելի իշխանափոխությունից հետո դրան առնվազն պետք է նո՛ւյն ենիչերի ոստիկանների միջոցով քարշ տալ ասֆալտների վրա, ճիշտ նույն կերպ, ինչ կերպ հիմա իր գիտությամբ ու ցանկությամբ նաև, վարվում են այն մարդկանց հետ, ովքեր, ի տարբերություն նիկոլական այս «թուրքերի», արժանապատիվ հայ մարդիկ են:

Ու այդ սուբյեկտը, որը ներկայացնում է հակահայ ու մարդակեր, արյունարբու, ի լրումն՝ ստախոս ու պետական դավաճանություն կատարած նիկոլի պես մի ոչնչության, այն օրը ինչ-որ բան վնգստաց «մարտի 1-ի» մասին:

Տիգրան Մուկուչյանն է դրվատանքի արժանի: Նա ոչ թե «նախկին» է, այլ՝ «մշտական»: Այնպես է գովում-գովերգում հունիսի 20-ի խայտառակությունը, որ կարելի է կարծել, թե Մարսից նոր-նոր է իջել: Չէ, բայց ունիկալ երևույթ է Մուկուչյան Տիգրանը, ԿԸՀ նախագահ...

Ի դեպ, ընտրակեղծիքների ու ընտրախախտումների մասին: Այն, որ բազմաթիվ ընտրակեղծիքներ են եղել, արդեն որևէ կասկած չկա: Այն, որ դրանք համակարգային բնույթ են կրել, առավել քան ակնհայտ է: Ի՛նչն է հետաքրքիր. Նիկոլը, դեռ ընտրություններից առաջ, բացի մուրճ թափահարելը և իրեն վերջին ստահակի պես պահելը, հայտարարել էր, թե կկտրի ձեռքը, եթե թեկուզ 1 ընտրակեղծիք թույլ տա: Հիմա հարցը հետևյալն է. կկտրի՞ Սահմանադրական դատարանը նիկոլի ձեռքը:

Առհասարակ, իդեալական տարբերակն այն կլիներ, որ դրա ոտքը կտրվեր Հայաստանից, բայց դա, երևում է, ոչ մեկը ինչպես հարկն է, չի ուզում: Գոնե ձեռքը կտրեն, պրծնի-գնա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը