Աշխարհ

13.07.2021 21:27


Հայտնի է դարձել` որքան գումար կստանան Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները «Եվրո-2020»-ում հաղթելու համար

Հայտնի է դարձել` որքան գումար կստանան Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները «Եվրո-2020»-ում հաղթելու համար

Իտալական ֆուտբոլի միության ղեկավարությունը հայտնել է, թե որքան բոնուս են ստանալու ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակի համար:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով Calciomercato կայքին, Իտալիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող կստանա 250 000 եվրո: Եթե իտալացիները պարտվեին, ապա կստանային 200 000 եվրո:

Նշվում է, որ Իտալիայի հավաքականը մրցաշարի ընթացքում ավելի քան 28 մլն եվրո է վաստակել ՈւԵՖԱ-ի մրցանակային ֆոնդից: Այդ գումարից ֆուտբոլիստները կստանան իրենց բոնուսները:

Gol.ru-ի տվյալներով` ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 371 մլն եվրո, որը ռեկորդային ցուցանիշ է: Այդ թիվը որոշվել էր դեռևս 2018 թվականին:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը «Եվրո-2020»-ի եզրափակիչ խաղում հաղթանակ է տարել Անգլիայի հավաքականի նկատմամբ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը