Տնտեսական

17.06.2011 14:04


ՀՀ Կառավարությունը առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարել

ՀՀ Կառավարությունը առաջարկել  է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին` 2011թ. հունիսի 21-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։

Դրանից հետո ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շտապ օգնության մոտ 9 տասնյակ ավտոմեքենաների ստացումը որակական էական փոփոխություն կառաջացնի բնակչության բուժսպասարկման ոլորտում։ Հատկանշական է, որ վերջին 20 տարվա ընթացքում բուժհիմնարկները դեռևս այսպիսի համալրում չէին ստացել։

Նստի ժամանակ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են ՀՀ պետական մատնադրոշմային գրանցում իրականացնելու նպատակները, սկզբունքները և տեսակները, կարգավորվում են պետական մատնադրոշմային գրանցման արդյունքում ստացված տեղեկությունն օգտագործելու, պահպանելու և ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները։

Կառավարության որոշմամբ 2011թ. հուլիսի 4-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է հուլիսի 9-ը` շաբաթ օր։

 

Այս խորագրի վերջին նյութերը