Աշխարհ

15.07.2021 18:30


Օլիմպիական խաղերի բացմանը 1000-ից պակաս հանդիսական կլինի

Օլիմպիական խաղերի բացմանը 1000-ից պակաս հանդիսական կլինի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բաց պաշտոնական արարողությանը պաշտոնական անձանց մուտքի սահմանափակում կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Kyogo գործակալությունը: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Կազմկոմիտեն մտադիր է խաղերի բացման մասնակցելու իրավունք տալ մոտ 1000 հանդիսականի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները, ովքեր պատասխանատվություն են կրում Խաղերի անցկացման համար, հայտարարել են, որ ոչ մի մարզական համալիրում երկրպագուներ չեն լինի:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Այս խորագրի վերջին նյութերը