Մեկնաբանություն

16.07.2021 15:35


Տարածքը նրանց «օջախն» է, ժեխը՝ նրանց «ընտանիքը», իսկ բյուջեն էլ՝ ջեբի փողը

Տարածքը նրանց «օջախն» է, ժեխը՝ նրանց «ընտանիքը», իսկ բյուջեն էլ՝ ջեբի փողը

Եվ այսպես, նիկոլենք, քանի որ «կոտորվում» են այսպես կոչված՝ «ժողովրդի» համար, ուղղակիորեն ուշագնաց են լինում, այդ պատճառով էլ որոշեցին... իրենց ամեն ամսվա եկամուտը էդպես մի 500 դոլարով ավելացնել: Դե, ԱԺ մանդատակիրների, էլի:

Հա, հա, հենց դրանց ընդունած այս թա՜րմ, նոր «թխած» օրենքը նկատի ունեմ, որով իրենց դեպուտանական ծախսերը ամիսը 50 հազար դրամից դարձրեցին ամիսը՝ 250 հազար դրամ, մաթեմատիկորեն ասած՝ հնգապատկեցին:

Բնութագրական է, որ այդ նախաձեռնության հեղինակներն այսպես կոչված «իշխանական» պատգամավորներն են, պարզ ասած՝ նիկոլն ու նրա ուսապարկերը: Հասկանո՞ւմ եք, այդ պորտաբույծ-ձրիակերների փողը քչություն է անում:

Խեղճերը ընդամենը հազիվ 1000-1200 դոլարին համարժեք աշխատավարձ են ստանում ամեն ամիս, մի էդքան էլ՝ պրեմիա, այսինքն՝ ամիսը մի 2000-2500 դոլար փող է մտնում դրանց անտակ գրպանները: Բա դա փո՞ղ է: Բա դրանով հնարավո՞ր է դեպուտանական գորՁնեություն ծավալել: Ամոթ է, չէ՞:

Համ էլ էս լե՜ն, էս բո՜լ ժամանակներում, երբ տնտեսությունը յոթ մղոնանոց քայլերով աճում ու զարգանում է, երբ օրումեջ մի նոր գործարան ու ձեռնարկություն է բացվում, երբ 100-ավոր միլիոններ Հայաստանում ներդնելու ցանկություն ունեցողները Մեղրու և Բագրատաշենի անցակետերում ուղղակիորեն հերթ են կանգնել, երբ Հայաստանի բնակչության եկամուտները աճել են ու աճում են այնպիսի գլխապտույտ արագությամբ, որ բանկերն ու խալխը շշկռվել են, երբ ձեթն ու կարագը դարձել են «ջրի գին«, երբ էլեկտրաէներգիայի սակագինը դարձել է 2 դրամ՝ 1 կՎՏ/ժ-ի դիմաց և այլն, և այլն, բա մի 500 դոլարն ի՞նչ է, որ դեպուտանների համար խնայեն ու չտան: Կարո՞ղ է մի քանի միլիարդ դոլարի պետական պարտք ունի Հայաստանը, որ քայլոների համար խնայի...

Սա անեկդոտ կլիներ, եթե մեր իրականությունը դժոխք չլիներ:

Ինչ վերաբերում է այդ դժոխային իրականությանը, ապա այս գումարաբաշխումը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ նիկոլի համար պաշտոնական ընտրակաշառք բաժանելը, այսպես ասենք՝ գաղափարախոսություն է: Համոզմո՛ւնք:

Կհիշե՞ք, 2017-ին, երբ այս արյունարբու կլոունը Երևանի ավագանու ընտրություններին էր մասնակցում, ընտրողներին կաշառքի առաջարկություն արեց, թե ձայններդ մեզ տվեք, որ ընտրվենք, քաղաքի բյուջեից ձեզ 15.000-ական դրամ կցնծանք:

Ասենք, ինչո՞ւ միայն դա: Օրինակ, 2018-ին էլ, իշխանությունը զավթելուց առաջ էլ ասում էր, թե բոլոր վարկերը, տոկոսներով զրոյացնելու է, բոլոր արագաչափերը վերացնելու է, կարմիր գծերը հանելու է: Բնականաբար, ոչ մեկն էլ չարեց, ավելին, տուգանքները շատացրեց ու ավելացրեց, բայց կարևորը դա չէ, այլ այն, որ պողոսաժեխը տռճիկ է տալիս մինչև հիմա, տակավին լպստում է նիկոլի բեղմնավորման մարմնամասերը:

Նույնը, իշխանազավթումից հետո, ո՞ր մեկն ասես: Օրինակ, մի երկու-երեք միլիարդի տուգանքներ ներե՞լը, թե՞ մեկ այլ բան:

Այս վերջին՝ հունիսի 20-ի «արտահերթ ընտրություններից» առաջ էլ ճոխ-ճոխ կաշառք է, որ բաժանել է նիկոլը՝ է՛լ անհասկանալի բազմամիլիոնանոց սուբսիդիաներ մարզերին, է՛լ ձրի մոտոբլոկների ու հնձիչների զանգվածային բաժանում՝ ուղղակիորեն իր խորհրդականի միջոցով, է՛լ զանազան-զարմանազան «պարգևավճարներ»՝ ուժայիններին: Էս 500-ական դոլարն էլ սրա ուսապարկերի բաժին թուլափայն էր, տվեց:

Հա, իսկ կաշառքի, թալանի, այս «օրինականացված» մսխման հիմնական աղբյուրը պետական բյուջեն է:

Դա, ինքն էր ասել, չէ՞, որ «ժողովուրդն իմ ընտանիքին է, Հայաստանն՝ իմ օջախը»: Գործնականում ստացվել է, որ տարածքն իր «օջախն» է, «ժեխն»՝ իր մեծ ընտանիքը, պետական բյուջեն էլ՝ իր ջեբի փողն է:

Չէ, սրանք չեն ուտում Հայաստանը, սրանք ուղղակիորեն լափում են, ճիշտ այնպես, ինչպես նիկոլը բրդուճ է «խեղդում»:

Ի՞նչ ասեմ. Տիգրան Մուկյուչյանի հետ կատարվածը ձեզ երանություն թվա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը