Լրահոս

22.07.2021 21:23


Ասկերանի մոլորված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցած բնակիչը վերադարձվել է

Ասկերանի մոլորված ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատված անցած բնակիչը վերադարձվել է

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Այդ մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,–ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը