Լրահոս

23.07.2021 13:03


Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ BMW-ն էլ բախվել է կայանված Ford Transit-ին․ կա վիրավոր

Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ BMW-ն էլ բախվել է կայանված Ford Transit-ին․ կա վիրավոր

Այսօր, հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում «Դոմուս» խանութների ցանցի դիմաց բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս էլ առաջ է ընթացել և հայտնվել մայթին, բախվելով քարե պարսպին։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը