Հուլիսի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2617 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 869 մարդ, մահացել է 9 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 400 698, այստեղից ապաքինվել է 371 434 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 665:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43 394 փորձարկում, այդ թվում 23 104-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 290-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.03% է, վերջին 14 օրվանը՝ 5,55%, վերջին 7 օրվանը՝ 6.15%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 398 454 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 673 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 963 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 564 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge