Լրահոս

25.07.2021 21:56


Համացանցում կադրեր են տարածվել Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) շքեղ հարսանիքից

Համացանցում կադրեր են տարածվել Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) շքեղ հարսանիքից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանի հարսանիքից կադրեր են տարածվել համացանցում:

Օգտատերերը քննադատում են շքեղ տորթը, հարսի կոշիկները եւ մյուս շքեղությունները:

Օգտատերերից մեկը նկատել է, որ հարսի կոշիկները միայն արժեն 775 եվրո:

Նշենք, որ Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը եղել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հարսանիքը տեղի է ունեցել «Փրայմ Հոլ» ռեստորանի շքեղ դահլիճում, հրավիրյալների թիվը հասել է մոտ 500-ի, նրանց մուտքը եղել է անձնագրերով:

Հայկ Սարգսյանի հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը